Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Խառնվածքի տեսակները

Խառնվածքի տեսակները

Մարդիկ  բավականին  վաղ  են  սկսում  ծանոթանալ «խառնվածք» հասկացության հետ:Դեռևս մանկության տարիներին մենք նկատում ենք, որ մեզնից ոմանք ավելի ակտիվ են, արագաշարժ ու համառ, իսկ մյուսներն` ավելի պասիվ, դանդաղաշարժ ու ամաչկոտ: Հենց այս առանձնահատկություններով էլ արտահայտվում է խառնվածքը:


Խառնվածքը մարդու անհատական առանձնահատկություններն են, որոնք ցույց են տալիս նրա հոգեկան գործընթացների ու վարքի դինամիկան:Դինամիկայի տակ հասկացվում է տեմպը, ռիթմը, տևողությունը, հոգեկան պրոցեսների ինտենսիվությունը, մասնավորապես` հուզական պրոցեսների, ինչպես նաև մարդու վարքի որոշ արտաքին առանձնահատկություններ` շարժունակություն, ակտիվություն, արագ կամ դանդաղ ռեակցիաներ:Խառնվածքը պայմանավորված է նյարդային համակարգով և մեծ մասամբ ունի գենետիկական բնույթ:


Խառնվածքի ամենահին դասակարգումը կատարվել է դեռևս մ.թ.ա II դարում հռոմեացի բժիշկ Կ. Հալենի կողմից: Տիպաբանության մեջ առանձնացնում են խառնվածքի չորս հիմնական տեսակներ` խոլերիկ, սանգվինիկ, ֆլեգմատիկ և մելանխոլիկ: Որպես կանոն, ընդունված է խոսել խառնվածքի այս կամ այն գծերի գերակշռության և դրանց փոխկապվածության մասին: Խառնվածքները «մաքուր»  ձևով չեն հանդիպում, սակայն տրվում են դրանց մաքուր բնորոշումները.


Սանգվինիկ: Բարձր ռեակտիվություն ունեցող մարդ, որի մոտ ակտիվությունն ու ռեակտիվությունը հավասարակշռված են: Նա կենսուրախ է, արագ արձագանքում է այն ամենին, ինչը գրավում է նրա ուշադրությունը, ունի արտահայտիչ շարժումներ ու դեմքի արտահայտություններ: Աննշան առիթով նա բարձրաձայն  ծիծաղում է, իսկ որևէ աննշան բան կարող է նրան շատ բարկացնել: Սանգվինիկի դեմքից կարելի է հեշտությամբ կռահել նրա տրամադրությունը,  վերաբերմունքը տվյալ երևույթի կամ մարդու նկատմամբ:Ունենալով բարձր ակտիվություն, եռանդություն և աշխատունակություն` նա ակտիվորեն գործի է անցնում և կարող է երկար ժամանակ զբաղվել այդ գործով` չձանձրանալով դրանից: Ունակ է արագ կենտրոնանալու, կարգապահ է, անհրաժեշտության դեպքում կարող է զսպել իր զգացմունքները: Նրան հատուկ են արագ շարժումները, մտքի, խոսքի արագությունը, նոր աշխատանքի մեջ արագ ներգրավվելը:Սանգվինիկը կենսուրախ է, շփվող, արագ է հարմարվում նոր միջավայրին ու պահանջներին: Նրա  մոտ արագ են առաջանում ուրախության, տխրության, կապվածության ու անբարյացակամության զգացումներ, սակայն դրանք մակերեսային են ու կարճատև: Սանգվինիկի տրամադրությունն արագ փոփոխվում է, սակայն, որպես կանոն, նրա մոտ գերակշռում է դրական տրամադրությունը:


Խոլերիկ: Սանգվինիկի պես խոլերիկը  նույնպես առանձնանում է սակավ  զգացմունքայնությամբ ու աշխուժությամբ, սակայն խոլերիկի մոտ ռեակտիվությունը գերազանցում է ակտիվությանը, այդ իսկ պատճառով էլ նա անզուսպ է, անհամբեր, բռնկուն, անհավասարակշռված և կտրուկ: Տարբերվում է  արագ շարժումներով, ընդհանուր շարժունակությամբ, եռանդունությամբ ու ակտիվորեն գործելու ձգտումով: Եթե խոլերիկը որևէ գործ է ձեռնարկում, ապա այն մինչև վերջ է հասցնում:Նրան բնորոշ են նաև հաճախակի  բարկությունն ու վիրավորանքը, որոնք տևական ու հաստատուն են լինում: Մարդկանց հետ շփման մեջ խոլերիկը կարող է ցուցաբերել գրգռվածություն, հուզական անզսպվածություն, որը հաճախ թույլ չի տալիս նրան օբյեկտիվորեն գնահատել մարդկանց գործողությունները:


Ֆլեգմատիկ: Ֆլեգմատիկին բնորոշ է բարձր ակտիվությունը, սակավ զգացմունքայնությունն ու հուզականությունը: Ֆլեգմատիկի զգացմունքները տարբերվում են թույլ արտաքին դրսևորմամբ: Նրան դժվար է ծիծաղեցնել կամ տխրեցնել, նույնիսկ երբ շուրջբոլորը բարձրաձայն ծիծաղում են:Նա մեծ անախորժությունների դեպքում էլ  կարող է հանգստություն պահպանել: Ֆլեգմատիկը դանդաղաշարժ է, հավասարակշռված, համբերատար և զուսպ: Ցանկացած գործունեության մեջ դրսևորում է համառություն և հաստատակամություն:Նա, որպես կանոն, գործը  միշտ հասցնում  է մինչև վերջ: Նրա դեմքի արտահայտությունները, շարժուձևն ու խոսքն արտահայտիչ չեն: Մարդկանց հետ հարաբերություններում ֆլեգմատիկը միշտ հանգիստ է, հավասարակշռված, չափի մեջ շփվող, իսկ տրամադրությունը գրեթե միշտ հաստատուն է: Նա ճարպիկ չէ, դանդաղ է հարմարվում նոր միջավայրին և  դժվարությամբ փոխում  իր սովորույթները: Դրա հետ մեկտեղ նա աշխատասեր է և եռանդուն: Տարբերվում է համբերատարությամբ, դիմացկունությամբ, բարձր ինքնատիրապետմամբ: Եթե ֆլեգմատիկին  ներքաշում են որևէ վիճաբանության մեջ, ապա նա ամեն ինչ անում է այդ ամենից  խուսափելու համար:


Մելանխոլիկ:Մարդ, ով ունի բարձր զգացմունքայնություն և ցածր ռեակտիվություն: Բարձր զգացմունքայնությունը ցածր իներտության դեպքում կարող է հանգեցնել նրան, որ ամենաաննշան առիթից առաջանան արցունքներ:Մելանխոլիկը չափազանց շուտ վիրավորվող է և զգացմունքային:Նրա ձայնը ցածր է, դեմքի շարժումներն էլ`  ոչ արտահայտիչ: Սովորաբար նա անինքնավստահ է, ամաչկոտ, անհամարձակ, եռանդուն չէ և արագ է հոգնում:Կյանքի բարենպաստ պայմաններում մելանխոլիկը բովանդակալից ու խորը մարդ է. կարող է լինել լավ աշխատող և կյանքի դժվարությունները հաջողությամբ հաղթահարել,իսկ  անբարենպաստ պայմաններում կարող է վերափոխվել` դառնալով ինքնամփոփ, անհանգիստ և խոցելի, ով անհանգստանում է ու մտահոգվում աննշան ու չնչին երևույթներից:Ցանկացած մարդ պետք է մշտապես հաշվի առնի այն մարդկանց խառնվածքի առանձնահատկությունները, որոնց հետ նա շփվում կամ աշխատում է: Դա անհրաժեշտ է արդյունավետ համագործակցության, կոնֆլիկտային իրավիճակների նվազեցման, ինչպես նաև հնարավոր սթրեսներից խուսափելու համար:


Չկա ավելի լավ կամ ավելի վատ խառնվածք: Ուստի մարդկանց հետ շփման ժամանակ ջանքերը պետք  է գործադրել ոչ թե դրանք շտկելու, այլ խառնվածքի առավելությունները խելամիտ ձևով օգտագործելու համար: 

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. v-garmonii-s-soboi.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կարմայի կանոնները. urolog.am
Կարմայի կանոնները. urolog.am

Ինչպե՞ս բարելավել կյանքի որակը:


Կարման, դա մարդու կողմից կատարված արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք կազմում են նրա ճակատագիրը...

Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am
Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am

Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար». facebook.com/tachararoghjutyan/
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար».  facebook.com/tachararoghjutyan/

Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը

Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Ինչու են հաջողակ մարդիկ ամեն օր նույն հագուստը կրում. 168.am
Ինչու են հաջողակ մարդիկ ամեն օր նույն հագուստը կրում. 168.am

Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից:  Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում...

Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է հոգեբանը:

Հոգեբանը զբաղվում է հոգեբանական  բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...

Հոգեկան առողջություն
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը

Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...

Հոգեկան առողջություն
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am

Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am

Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...

Սեր, հարաբերություններ, ընտանիք
Մանրուքները նույնպես կարող են շատ բան պատմել. 1in.am
Մանրուքները նույնպես կարող են շատ բան պատմել. 1in.am

AdMe-ն ներկայացնում է 9 մանրուք, որոնք մարդու մասին շատ բան կպատմեն...

Գիտնականներ. որքան ժամանակ արժե նայել մարդու աչքերին. sedablog.ru
Գիտնականներ. որքան ժամանակ արժե նայել մարդու աչքերին. sedablog.ru

Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում բացահայտել են, թե որքան կարող է լինել տեսողական շփման լավագույն տևողությունը: Մասնավորապես, հետազոտողների կողմից կատարված սոցհարցումը ցույց է տվել...

Մարդու քայլվածքը կպատմի, թե նա որքանով է ագրեսիվ. news.am
Մարդու քայլվածքը կպատմի, թե նա որքանով է ագրեսիվ. news.am

Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա)...

Որոնք են ամուրի կյանքի առավելությունները. հոգեբաններ. 1in.am
Որոնք են ամուրի կյանքի առավելությունները. հոգեբաններ. 1in.am

Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական....

Ինչպես չվախենալ որոշում ընդունելուց. 1in.am
Ինչպես չվախենալ որոշում ընդունելուց. 1in.am

Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ  չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք...

Կյանքում հաջողությունը կանխագուշակել են գեներով. 1in.am
Կյանքում հաջողությունը կանխագուշակել են գեներով. 1in.am

Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ